Նորություններ

 

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը։ Հավատարմագրման խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի №103 որոշման համաձայն՝ Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամին շնորհվել է՝ Միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 5 տարի ժամկետով, ինչպես նաև ծրագրային հավատարմագրում հետևյալ կրթական ծրագրերի համար․ «Բուժական գործ» «Քույրական գործ» Այս կարևոր ձեռքբերումը վկայում է, որ Ակադեմիայի կրթական գործունեությունը, որակի ապահովման համակարգը, կառավարման գործընթացները, ակադեմիական ներուժը և կրթական ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։ Միջազգային հավատարմագրումը ոչ միայն հաստատում է կրթության որակը, այլև նպաստում է Ակադեմիայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ակադեմիական համագործակցության ընդլայնմանը և շրջանավարտների մրցունակության ամրապնդմանը։ 19.06.2026
Միջազգային համագործակցության հուշագրի ստորագրում Միջազգային համագործակցության հուշագրի ստորագրում ԷԲԱՀ պատվիրակությունը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մ. Քուշկյանի գլխավորությամբ, հունիսի 9–12-ը պաշտոնական հրավերով եղավ ՎՀ Թբիլիսի քաղաքի "Ken Walker Medical International University"-ում։ Այցի նպատակն էր միջազգային համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումը և գիտակրթական կապերի ընդլայնումը։ Այցելության ընթացքում անցկացվեցին աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ ուղղված բժշկական կրթության, գիտահետազոտական գործունեության, ակադեմիական շարժունության, ինչպես նաև համատեղ կրթական ու գիտական ծրագրերի զարգացմանը։ Ստացված կարևորագույն արդյունքը երկու հաստատությունների միջև Համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որը նոր հիմք ստեղծեց կրթական, գիտական և մասնագիտական ոլորտներում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։ 16.06.2026
Արհեստական բանականություն և թվային առողջապահություն Արհեստական բանականություն և թվային առողջապահություն Բժիշկ-գիտնական, գինեկոլոգ և թվային առողջապահության (Digital Health) փորձագետ Դիանա Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց, որ արհեստական բանականությունն արդեն դարձել է բժշկական ամենօրյա պրակտիկայի կարևոր մաս։ Այն օգնում է բժիշկներին՝ ▪ արագ վերլուծել տվյալները ▪ աջակցել ախտորոշմանը ▪ ավելի արդյունավետ կազմակերպել բուժման գործընթացը Սակայն որքանո՞վ է մեծ դրա կիրառումը և ինչպե՞ս ապահովել ճիշտ ու անվտանգ օգտագործումը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին առանցքային հարցեր՝ ▫ ինչպես ինտեգրել AI գործիքները իրական կլինիկական աշխատանքում՝ առանց բարդ տեխնիկական գիտելիքների ▫ ինչ ռիսկեր կարող են առաջանալ դրանց կիրառման ընթացքում և ինչու են դրանք կարևոր բժշկական տեսանկյունից ▫ ինչ են «AI հալյուցինացիաները», ինչու են առաջանում և ինչպես կարող են ազդել կլինիկական որոշումների վրա ▫ ինչ մեթոդներ և մոտեցումներ կարելի է կիրառել սխալները կանխելու և նվազեցնելու համար Սեմինարը նպատակ ուներ բարձրացնել իրազեկվածությունը և 07.05.2026
ԷԲԱՀ պատվիրակության այցը Վրաստան ԷԲԱՀ պատվիրակության այցը Վրաստան ԷԲԱՀ պատվիրակությունը բժշկական կրթության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով աշխատանքային այցով գտնվել է Grigol Robakidze University-ում (Վրաստան)։ Այցի հիմնական նպատակը եղել է բենչմարքինգի գործընթացների ուսումնասիրությունը, OSCE (Objective Structured Clinical Examination) քննության կազմակերպման և անցկացման փորձի վերլուծությունը, սիմուլյացիոն սենյակների տեխնիկական հագեցվածության և տարածքային դասավորման սկզբունքների ծանոթացումը, ինչպես նաև առարկայական ծրագրերի կառուցվածքի և կրթական արդյունքների համադրական գնահատումը։ Պատվիրակության համար կազմակերպվել է տեղեկատվական և աշխատանքային շրջայց համալսարանի կրթական և կլինիկական ենթակառուցվածքներում, ներկայացվել են ուսուցման կազմակերպման արդիական մոդելները, գնահատման բազմաբաղադրիչ համակարգերը, ներքին որակի ապահովման մեխանիզմները և ակադեմիական կառավարման փորձը։ Քննարկումների արդյունքում կողմերը հաստատել են համագործակցության փոխադարձ հետաքրքրվածությունը և ստորագրել համագո 13.02.2026
Ռեկտորատի հերթական նիստ Ռեկտորատի հերթական նիստ Ակադեմիայում անցկացվեց ռեկտորատի հերթական նիստ, որի ընթացքում օրակարգային հիմնական հարցը վերաբերում էր ակադեմիայի կառուցվածքային բոլոր բաժինների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացմանը։ Նիստը նախագահում էր Ակադեմիայի ռեկտոր ի.գ.թ. Ա. Ա. Իկիլիկյանը, ներկա էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մ. Քուշկյանը, մասնակցում էին ռեկտորատի անդամները, դեկանները, բաժինների և ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում յուրաքանչյուր բաժին հանդես եկավ մանրամասն հաշվետվությամբ՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց կրթական գործընթացի կազմակերպմանը, ուսումնական ծրագրերի արդիականացմանը, դասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը, ուսանողների առաջադիմության և ներգրավվածության ցուցանիշներին։ 16.12.2025
Միջոցառում և EXPO ցուցադրություն Միջոցառում և EXPO ցուցադրություն Ընդունելության նախաշեմին Էրեբունի Բժշկական Ակադեմիան իր հյուրընկալ դռներն է բացել ապագա բուժաշխատողների, բժիշկների, առողջապահության ոլորտով հետաքրքրվողների համար։ Մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջանակներում կազմակերպված "Ինչպես ճիշտ իրականացնել առաջին բուժօգնություն" խորագրով միջոցառմանը ներկա էին ինչպես բժշկությամբ հետաքրքրվող դպրոցականներ, այնպես էլ բուժական հաստատության փորձառու մասնագետներ։ Ներկայացվեց. ✅գործնական դասընթաց, բեմադրում առաջին բուժօգնության թեմայով, ✅ առկա բոլոր մասնագիտությունների առանձին տաղավարներում EXPO ցուցադրություն, ✅ շրջայց Ակադեմիայում, ծանոթացում միջազգային չափանիշներին համապատասխան, անընդհատ թարմացվող շենքային պայմաններին։ Սա բացառիկ միջոցառում էր, որը հնարավորություն ընձեռեց ներկաներին ծանոթանալու արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքելուն, առաջին բուժօգնությանը։ 02.05.2025
ԷԲԱՀ  ռեկտորի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ԷԲԱՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Հարգելի ԷԲԱՀ-ականներ, սիրելի՛ ուսանողներ Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, ինչի հետևանքով մենք ունեցանք ինչպես դժվարություններ, այնպես էլ կարևոր նվաճումներ և ձեռքբերումներ։ Պլանավորվեցին և իրականացվեցին ուսումնագիտական, կրթական, ուսանողական և միջազգային մի շարք ծրագրեր, միտված կրթության որակի կայուն բարձրացմանը և կատարելագործմանը՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան: Համախմբված և միասնական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հիմք դնել նոր նախաձեռնությունների, որոնք անկասելիորեն ուղղված են բժշկական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև գիտակրթական ու կլինիկական ոլորտների առաջընթացին։ Սիրելի՛ ապագա բժիշկներ և բուժաշխատողներ, մաղթում եմ, որ դուք շարունակաբար լինեք նորարարական և որակյալ կրթության ապահովման առաջնագծում՝ պատասխանատու և նախաձեռնող յուրաքանչյուր գործում: Հուսով եմ, որ 2025 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների, հաջողությունների, գիտելիքի արժևորման և հաղթանակների Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի ռեկտոր, ի.գ.թ.՝ Ա. Ա. Իկիլիկյան: 30.12.2024