«Սովորել՝ կյանք փրկելու համար» խորագրով միջոցառում

18.05.2026
«Սովորել՝ կյանք փրկելու համար» խորագրով միջոցառում

«Սովորել՝ կյանք փրկելու համար» խորագրով միջոցառում

Առաջին բուժօգնության  մեծածավալ միջոցառումը միտված էր արտակարգ իրավիճակներում արագ, ճիշտ և արդյունավետ արձագանքման գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև առողջապահական կրթության և հանրային իրազեկվածության բարձրացմանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին առաջին բուժօգնության ժամանակակից մոտեցումները, անհետաձգելի իրավիճակներում գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև բազմապրոֆիլ բժշկական և փրկարարական ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը։ Գործնական ցուցադրությունները հնարավորություն տվեցին ուսումնառուներին անմիջականորեն ծանոթանալու բժշկական մասնագիտությունների առանձնահատկություններին և արտակարգ իրավիճակներում մասնագիտական արձագանքման մեխանիզմներին։

Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան Էրեբունի ԲԿ-ի անձնակազմը, ՀՀ Փրկարար ծառայության ներկայացուցիչները, Armenia Helicopters ընկերությունը և ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ ներկայացնելով իրենց ոլորտներում կիրառվող գործնական փորձը, տեխնիկական հնարավորությունները և մասնագիտական գործունեության առանձնահատկությունները։

Միջոցառմանը զուգահեռ հանրապետության ավելի քան 15 դպրոցներից ժամանած ուսումնառուների համար կազմակերպվել էին մասնագիտական կողմնորոշման շրջայցեր, այցելություններ մասնագիտական տաղավարներ և ծանոթություն ԷԲԱՀ ժամանակակից չափանիշներով կահավորված լսարաններին, կրթական հնարավորություններին։

 Ճիշտ և ժամանակին ցուցաբերված առաջին բուժօգնությունը կարող է կանխել բարդությունները, բարձրացնել տուժածի վերականգնման հավանականությունը և փրկել մարդկային կյանքեր։

ԷԲԱՀ մասնագիտական տաղավարներում ներկայացված գործնական հմտություններն ու ինտերակտիվ ցուցադրությունները նպաստեցին մասնակիցների մասնագիտական իրազեկվածության բարձրացմանը՝ աջակցելով շրջանավարտների գիտակցված մասնագիտական ընտրության և ապագա կարիերայի ձևավորման գործընթացին։