Առաքելություն և տեսլական

Առաքելություն և տեսլական

Առաքելություն

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի առաքելությունը բնակչության առողջությունը պահպանելը և բարելավելն է՝  ժամանակակից նորարարական գիտելիքների և կլինիկական պրակտիկայի սկզբունքների տարածման և կիրառման միջոցով՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք ձգտում ենք պատրաստել բարձրակարգ մասնագետներ առողջապահության համակարգում, ապահովելով նրանց առաջադեմ փորձը բժշկության ոլորտում, որը համապատասխանում է թե ազգային, թե գլոբալ առողջապահության ժամանակակից  պահանջներին: Ակադեմիայի կողմից առաջարկվող ժամանակակից հնարավորությունները ներառում են առաջատար և նորարարական կրթական տեխնոլոգիաներ՝  ինչպիսիք են հեռավար և սիմուլացիոն ուսուցումը: Սա հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ որակյալ գիտելիքներ և հմտություններ հարմար ձևաչափով՝ ապահովելով նրանց ճկունությունը և հարմարողականությունը  մասնագիտական միջավայրում: Հասարակական գործընկերության մոդելի ներդրումն ու շարժունակության և հարմարողականության կարևորումը առողջապահության փոխվող մարտահրավերների պայմաններում հանդիսանում են համայն մարդկության  առողջության հիմքը:

Տեսլական

Ակադեմիան ձգտում է մշտապես լինել բարձր մակարդակի մասնագիտական բժշկական կրթություն տրամադրող կրթական հաստատություն: Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության ապահովման նպատակով՝ այն առաջարկում է կրթական ծրագրեր, որոնք համապատասխանում են ժամանակակից միջազգային պահանջներին և ապահովում շարժունակություն և հարմարավետություն:

Ակադեմիան ներկայանում է որպես հասուն, դինամիկորեն զարգացող նորարարական կրթական հաստատություն, որը ձգտում է ինտեգրվել գլոբալ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգին, միաժամանակ պահպանելով հայրենի կրթական համակարգի լավագույն ավանդույթները՝ ապահովելով բարձր որակի մասնագետների պատրաստումը և  ուժեղացնելով Ակադեմիայի դերը, որպես Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն կրթության համակարգի առաջատար հաստատություններից մեկը:

Ակադեմիայի հիմնական արժեքները՝

  • Հասանելիություն, թափանցիկություն և հավասարություն
  • Ուսանողների համապարփակ զարգացում
  • Դասախոսական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմ
  • Ակադեմիական ազնվություն
  • Նորարարություն
  • Քաղաքացիական և սոցիալական պատասխանատվություն:

Ակադեմիայի ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները ներառում են՝

  • Աշխարհի առաջատար կրթական տեխնոլոգիաների կիրառումը, ներառյալ հեռավար և սիմուլյացիոն ուսուցումը
  • Բարձրակարգ կադրերի պատրաստումը ազգային և միջազգային աշխատաշուկայի համար
  • Սոցիալական գործընկերության մոդելի զարգացումը կրթության, գիտության և գործնական առողջապահության միջև
  • Դրամայնորեն կայուն զարգացման և սոցիալական ուղղված գործունեության ապահովումը:
Միջազգային չափանիշներ
Հագեցված լաբորատորիա
Ժամանակակից տեխնոլոգիաներ
Փորձառու մասնագետներ
Հագեցված գրադարան
Դիդակտիկ նյութեր
Պրակտիկա հիվանդանոցներում
Բժշկական մանեկեններ