Միջազգային համաժողով Երևանում
Միջազգային համաժողով Երևանում
ԷԲԱՀ-ը հայտարարում է «Global Nursing Leadership, 4th International Congress 2026: Leading Through Uncertainty» միջազգային համաժողովի մեկնարկի մասին, որը կկայանա 2026 թվականի սեպտեմբերի 18-19-ը Երևանում։ Համաժողովի նպատակն է խթանել բուժքույրական առաջնորդության, նորարարական մոտեցումների, կրթության և ապացուցողական պրակտիկայի զարգացումը՝ միաժամանակ կարևորելով պացիենտի անվտանգությունն ու առողջապահական ծառայությունների որակը ժամանակակից արագ փոփոխվող պայմաններում։
Միջազգային համաժողովը կհամախմբի բուժքույրական ոլորտի առաջնորդների, առողջապահության մասնագետների, հետազոտողների, դասախոսների, քաղաքականություն մշակողների և ուսանողների՝ ստեղծելով գիտական համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման բազմապրոֆիլ հարթակ։ Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու առողջապահության ոլորտի արդի մարտահրավերները, ներկայացնելու նորարարական բուժքույրական մոտեցումներ և հետազոտական աշխատանքներ՝ ուղղված պացիենտի խնամքի արդյունավետության բարձրացմանը և առողջապահական համակարգերի կայուն զարգացմանը։
Համաժողովի գիտական ծրագիրը ներառում է հիմնական զեկույցներ, փորձագիտական պանելային քննարկումներ և մասնագիտական համագործակցության ձևաչափեր՝ միջազգային և տեղական առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բուժքույրական առաջնորդության արդի ռազմավարություններին, պացիենտակենտրոն խնամքին, թվային առողջապահությանը, ինչպես նաև բուժքույրական կրթության և գիտության զարգացման ժամանակակից ուղղություններին։
Համաժողովը կարևոր հարթակ է նաև միջազգային ակադեմիական համագործակցության ընդլայնման, բուժքույրական գիտության զարգացման և մասնագիտական փորձի փոխանակման համար՝ նպաստելով առողջապահության ոլորտում նոր գիտելիքների և արդյունավետ լուծումների ներդրմանը Հայաստանում և միջազգային մասնագիտական համայնքում։
https://www.youtube.com/watch?v=fdYKTxQXVb0