Կայացվեց «Էրեբունի» բժշկական ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը

16.09.2022
Կայացվեց «Էրեբունի» բժշկական ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը

Սեպտեմբերի 15–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց «Էրեբունի» բժշկական ակադեմիայի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ «Էրեբունի» բժշկական ակադեմիային շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։