Միջազգային համագործակցության հուշագրի ստորագրում
Միջազգային համագործակցության հուշագրի ստորագրում
ԷԲԱՀ պատվիրակությունը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մ. Քուշկյանի գլխավորությամբ, հունիսի 9–12-ը պաշտոնական հրավերով եղավ ՎՀ Թբիլիսի քաղաքի "Ken Walker Medical International University"-ում։ Այցի նպատակն էր միջազգային համագործակցության զարգացումը, փորձի փոխանակումը և գիտակրթական կապերի ընդլայնումը։ Այցելության ընթացքում անցկացվեցին աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ ուղղված բժշկական կրթության, գիտահետազոտական գործունեության, ակադեմիական շարժունության, ինչպես նաև համատեղ կրթական ու գիտական ծրագրերի զարգացմանը։ Ստացված կարևորագույն արդյունքը երկու հաստատությունների միջև Համագործակցության հուշագրի ստորագրումն էր, որը նոր հիմք ստեղծեց կրթական, գիտական և մասնագիտական ոլորտներում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։