Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը

19.06.2026
Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը
Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը հաջողությամբ անցել է IAAR միջազգային հավատարմագրման գործընթացը։
Հավատարմագրման խորհրդի 2026 թվականի հունիսի 12-ի №103 որոշման համաձայն՝ Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամին շնորհվել է՝
✅ Միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 5 տարի ժամկետով,
ինչպես նաև ծրագրային հավատարմագրում հետևյալ կրթական ծրագրերի համար․
🔹 «Բուժական գործ»
🔹 «Քույրական գործ»
Այս կարևոր ձեռքբերումը վկայում է, որ Ակադեմիայի կրթական գործունեությունը, որակի ապահովման համակարգը, կառավարման գործընթացները, ակադեմիական ներուժը և կրթական ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։
Միջազգային հավատարմագրումը ոչ միայն հաստատում է կրթության որակը, այլև նպաստում է Ակադեմիայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ակադեմիական համագործակցության ընդլայնմանը և շրջանավարտների մրցունակության ամրապնդմանը։
Շնորհակալություն ենք հայտնում Ակադեմիայի ղեկավարությանը, դասախոսներին, աշխատակիցներին, ուսանողներին, շրջանավարտներին և գործընկեր կազմակերպություններին՝ հավատարմագրման գործընթացում ունեցած կարևոր ներդրման, պատասխանատու աշխատանքի և շարունակական աջակցության համար։
Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը՝ միտված կրթության որակի շարունակական բարելավմանը, միջազգային համագործակցության զարգացմանը և առողջապահության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը։