Ուշադրու՜թյուն

17.07.2023
Ուշադրու՜թյուն

«Էրեբունի» բժշկական ակադեմիա Հիմնադրամին IAAR անկախ գործակալության միջազգային հավատարմագրման հանձնաժողովի կողմից սույն թվականի 30.06.2023 լիցենզիա N B0082 շնորհվեց հավատարմագրում հետևյալ մասնագիտությունների համար։

  1. «Բուժական գործ» մասնագիտությամբ որակավորումը՝ «բժիշկ»։
  2. «Քույրական գործ» մասնագիտությամբ որակավորումը՝ «բուժքույր» բակալավրի կրթական աստիճանով:

Մեր թիմի՝ ի դեմս «Էրեբունի» բժշկական ակադեմիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՝

Ալինա Քուշկյանի,ռեկտոր՝ Արթուր Իկիլիկյանի,վարչական անձնակազմի,պրոֆեսորադասախոսական որակյալ մասնագետների,ուսանողների և գործատուների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց իրականացնել մեր առջև դրված նպատակը՝ այն է կրթել, բժշկել և պատշաճ ձևով ներկայանալ միջազգային հարթակներում, պատրաստել բարձր որակի բժիշկներ, որոնք կկարողանան մասնակցել առողջապահության գլոբալ մարտահրավերներին և ինտեգրվել բժշկական և բուժքույրական հանրության մեջ, զարգացնել բժշկական կրթությունը՝ հասնելով միջազգային չափորոշիչներին և չափանիշներին։
«Էրեբունի» բժշկական ակադեմիա Հիմնադրամ։