Բարձրագույն բժշկական կրթություն

Բարձրագույն բժշկական կրթություն

 

ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ 

 

«Բուժական Գործ» բաժինը ստեղծվել է 2021թ․-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ N 0089 լիցենզիայի՝ տրված 2021թ․-ի հուլիսի 13-ին։

Այս ծրագրի տևողությունը 6 տարի է՝ բժշկի որակավորմամբ։ Որպես ավարտական փաստաթուղթ տրվում է դիպլոմ։
 
Ծրագիրը հիմնված է տասներկուամյա ուսման կամ միջին մասնագիտական կրթության վրա։
 
Միջին մասնագիտական բժշկական կրթություն ստացած շրջանավարտները կարող են անմիջապես ներառվել երկրորդ կուրսի ծրագրում՝ կախված նախկինում ստացած մասնագիտությունից, ինչպես նաև՝ առարկաների թույլատրելի տարբերություններից։
 
Այլ բժշկական ԲՈՒՀ-ից տեղափոխության համար տե՛ս ՀՀ Կառավարության Որոշումը Բարձրագույն Ուսումնական Հաստատություններում Սովորողների Ակադեմիական Շարժունության Կարգը Հաստատելու Մասին։ 
 
Ակադեմիան հագեցած է ժամանակակից լաբորատոր լսարաններով, սիմուլիացիոն կենտրոններով և անհրաժեշտ տեխնոլոգիաներով, մանեկեններով և դիդակտիկ նյութերով զինված սենյակներով։
 
Մեր ուսանողներն ապահովվում են անհրաժեշտ բժշկական եւ հարակից գրականությամբ, բժշկական մասնագիտական ամսագրերով՝ ներառյալ թվային գրականությամբ։
 
Ակադեմիան ունի հագեցած գրադարան-ուսումնական կենտրոն։
 
Մեր մոտ դասավանդում են որակավորված դասախոսներ, Հայաստանյան և արտերկրյա պրոֆեսորներ, ինչպես նաև ակադեմիայի հետ համագործակցող օտարերկրյա բժշկական համալսարաններից պարբերաբար հրավիրվող դասախոսներ։
 
Մեր նպատակն է բժշկական կրթության ոլորտում հասնել կատարելության՝ գիտության և մասնագիտական զարգացման միջոցով։
 
Մեր ուսանողները բժշկական պրակտիկան անցնում են Հայաստանի լավագույն կլինիկաներում։ 
 
Ընդունելության համար տե՛ս Ինչպես Դիմել։
https://dimord.am/newatc/pdf/karg.pdf