Թափուր հաստիքներ
Էրեբունի բժշկական ակադեմիան աշխատանքի է հրավիրում գործավարի` թափուր հաստիքը լրացնելու համար։
Աշխատանքի նկարագիր
- Ակադեմիայի փաստաթղթերի կազմման, ձևակերպման, լրացման և հաշվառման, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքներ
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձառություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացություն
- Համակարգչային հմտություններ՝ MSOffice պարտադիր իմացություն
Տվյալ թափուր հաստիքն դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV)info@erebuniacademy.amէլ․փոստին, նամակը վերնագրելով “Vacancy/secretary”
Կլինիկական ամբիոն
Հայտարարվում է մրցույթ Էրեբունի բժշկական ակադեմիայի կլինիկական ամբիոնի վիրաբուժություն և թերապիա առարկաների՝ դասախոսների, աշխատատեղի համար:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն, գիտական աստիճան, գիտական կոչում
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձառություն` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
- Անգլերենի պարտադիր իմացություն և անգլերեն լեզվով դասավանդման կարողունակություն
Անհրաժեշտ կարողություններ և հմտություններ
- Դասընթացի մշակման, կառավարման հմտություններ, ուսուցման համագործակցային մեթոդների կիրառման, հետազոտական կարողություններ
- Ինքնուրույն և թիմում աշխատելու հմտություններ,
Աշխատանքի նկարագիր
- Իրականացնել ուսուցում համաձայն ակադեմիայի կողմից մշակված և պետական չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրի
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2022թ-ի ապրիլի 15-ը ուղարկել լուսանկարով ինքնակենսագրական /CV/ info@erebuniacademy.am էլ. փոստի հղումով, վերնագրելով՝ “Vacancy/ Lecturer”:
Մրցույթի առաջին փուլին՝ հարցազրույցին, կհրավիրվեն միայն վերոհիշյալ նվազագույն պայմաններին բավարարող դիմորդները։
Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում։
Նախակլինիկական ամբիոն
Հայտարարվում է մրցույթ Էրեբունի բժշկական ակադեմիայի նախակլինիկական ամբիոնի մանրեաբանություն, կենսաքիմիա, ախտաբանական անատոմիա և ֆիզիոլոգիա առարկաների գծով՝ դասախոսների աշխատատեղերի համար:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն, գիտական աստիճան, գիտական կոչում
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձառություն` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
- Անգլերենի պարտադիր իմացություն և անգլերեն լեզվով դասավանդման կարողունակություն
Անհրաժեշտ կարողություններ և հմտություններ
- Դասընթացի մշակման, կառավարման հմտություններ, ուսուցման համագործակցային մեթոդների կիրառման, հետազոտական կարողություններ
- Ինքնուրույն և թիմում աշխատելու հմտություններ
Աշխատանքի նկարագիր
- Իրականացնել ուսուցում համաձայն ակադեմիայի կողմից մշակված և պետական չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագր
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2022թ-ի ապրիլի 15-ը ուղարկել լուսանկարով ինքնակենսագրական /CV/ info@erebuniacademy.am էլ. փոստի հղումով, վերնագրելով՝ “Vacancy/ Lecturer”։
Մրցույթի առաջին փուլին՝ հարցազրույցին, կհրավիրվեն միայն վերոհիշյալ նվազագույն պայմաններին բավարարող դիմորդները։
Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում։