Արհեստական բանականություն և թվային առողջապահություն

07.05.2026
Արհեստական բանականություն և թվային առողջապահություն

ԷԲԱՀ-ում կայացավ սեմինար «Արհեստական բանականություն և թվային առողջապահություն» թեմայով

Բժիշկ-գիտնական, գինեկոլոգ և թվային առողջապահության (Digital Health) փորձագետ Դիանա Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց, որ արհեստական բանականությունն արդեն դարձել է բժշկական ամենօրյա պրակտիկայի կարևոր մաս։

Այն օգնում է բժիշկներին՝

▪ արագ վերլուծել տվյալները

▪ աջակցել ախտորոշմանը

▪ ավելի արդյունավետ կազմակերպել բուժման գործընթացը

Սակայն որքանո՞վ է մեծ դրա կիրառումը և ինչպե՞ս ապահովել ճիշտ ու անվտանգ օգտագործումը։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին առանցքային հարցեր՝

▫ ինչպես ինտեգրել AI գործիքները իրական կլինիկական աշխատանքում՝ առանց բարդ տեխնիկական գիտելիքների

▫ ինչ ռիսկեր կարող են առաջանալ դրանց կիրառման ընթացքում և ինչու են դրանք կարևոր բժշկական տեսանկյունից

▫ ինչ են «AI հալյուցինացիաները», ինչու են առաջանում և ինչպես կարող են ազդել կլինիկական որոշումների վրա

▫ ինչ մեթոդներ և մոտեցումներ կարելի է կիրառել սխալները կանխելու և նվազեցնելու համար

Սեմինարը նպատակ ուներ բարձրացնել իրազեկվածությունը և աջակցել արդյունավետորեն կիրառելու նորագույն տեխնոլոգիաները բժշկության մեջ։