Կարիերայի կենտրոն

Կարիերայի կենտրոն

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2020թ․ Ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ: Կարիերայի կենտրոնն իր գործունեության ընթացքում պարբերաբար կազմակերպել է աշխատաշուկայի արդի պահանջների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ ուսումնառուների,  հատկապես շրջանավարտների շրջանում՝ ներգրավելով նաև արտաքին շահառուներին, գործատուներին: Ակադեմիայի կարիերայի կենտրոնը սերտորեն համագործակելով Որակի կենտրոնի հետ անցկացնում է սեմինար-դասընթացներ (ինքնակենսագրության ճիշտ կազմում, գործատուին ներկայանալու կարգ), մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջայցեր հանրակրթական դպրոցներ:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, մշտական կապի մեջ գտնվելով արտաքին շահառուների հետ, ուսանողներին և շրջանավարտներին պարբերաբար տեղեկացնում է թափուր աշխատատեղերի, կամավորական աշխատանքների, պրակտիկաների, և այլ հնարավորությունների մասին։