Օտարերկրյա ուսանողներին մուտքի արտոնագիր ստանալու, ինչպես նաեւ ժամանակավոր կացության քարտ ձեռք բերելու հարցում աջակցում է Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը։
 
Նախ դիմորդին տրվում է ուսանողական նախնական հրավեր նամակ, որի հիման վրա դիմորդն իր երկրում գտնվող Հայաստանի դեսպանության կամ հյուպատոսության գրասենյակում ստանում է մուտքի մեկ անգամյա արտոնագիր։
Ակադեմիա ընդունվելուց հետո (անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց անհարժեշտության դեպքում՝ քննություններ հանձնելուց, ինչպես նաեւ ուսման վարձը վճարելուց հետո միայն) մենք միջնորդում ենք ժամանակավոր կացության քարտ ստանալու համար։
Մենք աջակցում  ենք նաեւ ուսանողներին բժշկական ապահովագրություն ստանալու հարցում։