Նորություններ

 

Ռեկտորատի հերթական նիստ Ռեկտորատի հերթական նիստ Ակադեմիայում անցկացվեց ռեկտորատի հերթական նիստ, որի ընթացքում օրակարգային հիմնական հարցը վերաբերում էր ակադեմիայի կառուցվածքային բոլոր բաժինների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացմանը։ Նիստը նախագահում էր Ակադեմիայի ռեկտոր ի.գ.թ. Ա. Ա. Իկիլիկյանը, ներկա էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մ. Քուշկյանը, մասնակցում էին ռեկտորատի անդամները, դեկանները, բաժինների և ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում յուրաքանչյուր բաժին հանդես եկավ մանրամասն հաշվետվությամբ՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց կրթական գործընթացի կազմակերպմանը, ուսումնական ծրագրերի արդիականացմանը, դասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը, ուսանողների առաջադիմության և ներգրավվածության ցուցանիշներին։ 16.12.2025
Միջոցառում և EXPO ցուցադրություն Միջոցառում և EXPO ցուցադրություն Ընդունելության նախաշեմին Էրեբունի Բժշկական Ակադեմիան իր հյուրընկալ դռներն է բացել ապագա բուժաշխատողների, բժիշկների, առողջապահության ոլորտով հետաքրքրվողների համար։ Մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջանակներում կազմակերպված "Ինչպես ճիշտ իրականացնել առաջին բուժօգնություն" խորագրով միջոցառմանը ներկա էին ինչպես բժշկությամբ հետաքրքրվող դպրոցականներ, այնպես էլ բուժական հաստատության փորձառու մասնագետներ։ Ներկայացվեց. ✅գործնական դասընթաց, բեմադրում առաջին բուժօգնության թեմայով, ✅ առկա բոլոր մասնագիտությունների առանձին տաղավարներում EXPO ցուցադրություն, ✅ շրջայց Ակադեմիայում, ծանոթացում միջազգային չափանիշներին համապատասխան, անընդհատ թարմացվող շենքային պայմաններին։ Սա բացառիկ միջոցառում էր, որը հնարավորություն ընձեռեց ներկաներին ծանոթանալու արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքելուն, առաջին բուժօգնությանը։ 02.05.2025
ԷԲԱՀ  ռեկտորի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ԷԲԱՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Հարգելի ԷԲԱՀ-ականներ, սիրելի՛ ուսանողներ Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, ինչի հետևանքով մենք ունեցանք ինչպես դժվարություններ, այնպես էլ կարևոր նվաճումներ և ձեռքբերումներ։ Պլանավորվեցին և իրականացվեցին ուսումնագիտական, կրթական, ուսանողական և միջազգային մի շարք ծրագրեր, միտված կրթության որակի կայուն բարձրացմանը և կատարելագործմանը՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան: Համախմբված և միասնական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հիմք դնել նոր նախաձեռնությունների, որոնք անկասելիորեն ուղղված են բժշկական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև գիտակրթական ու կլինիկական ոլորտների առաջընթացին։ Սիրելի՛ ապագա բժիշկներ և բուժաշխատողներ, մաղթում եմ, որ դուք շարունակաբար լինեք նորարարական և որակյալ կրթության ապահովման առաջնագծում՝ պատասխանատու և նախաձեռնող յուրաքանչյուր գործում: Հուսով եմ, որ 2025 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների, հաջողությունների, գիտելիքի արժևորման և հաղթանակների Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի ռեկտոր, ի.գ.թ.՝ Ա. Ա. Իկիլիկյան: 30.12.2024