Նորարարության կարևորությունը Առողջապահության համակարգում
![Նորարարության կարևորությունը Առողջապահության համակարգում Նորարարության կարևորությունը Առողջապահության համակարգում](/media/erebuni_academy_site/blogs/main/441260486_984928743633702_2247912710773138589_n.jpg)
Էրեբունի Բժշկական Ակադեմիայի ուսանողների և աշխատակազմի համար դասախոսություն կկարդա Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Էմմա Առաքելյանը: Թեման՝ ՛՛Նորարարության կարևորությունը Առողջապահության համակարգում՛՛
Էմմա Առաքելյանը ՛՛Open Mind Productions՛՛-ի հիմնադիրն է և ՛՛Orion Worldwide Innovation՛՛-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրը, որն առաջարկում է IP կառավարման և ձեռքբերման լուծումներ նորարարների և ներդրողների համաշխարհային շուկայում: Նա ղեկավարում է իր "Open Mind Productions" ՍՊԸ-ն երեք անկյունաքարային ուղղություններով՝ որպես մտավոր առաջնորդության հեղինակ, բիզնեսի և ստարտափերի, ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդատու, ինչպես նաև որպես պահանջված խոսնակ։
Ունի 25 տարվա բիզնես ռազմավարության, ՏՏ նախագծման և տրանսֆորմացիայի, կառավարման և պահանջների համապատասխանության փորձ, եղել է EY ընկերության գործընկեր-հիմնադիրը և Accenture ընկերության գործադիր տնօրենը: Էմմա Առաքելյանը հեղինակել է "The Business Caring Formula" գիրքը:
![](/media/erebuni_academy_site/blogs/main/thumbnail/thumbnail_475193655_1191595272967047_230794265_uWAo09q.jpg)
![](/media/erebuni_academy_site/blogs/main/thumbnail/thumbnail_468647962_1202911938074457_439866407_comUjbL.jpg)
![](/media/erebuni_academy_site/blogs/main/thumbnail/thumbnail_472025179_1170162821776959_443323506_hjILpue.jpg)
![](/media/erebuni_academy_site/blogs/main/thumbnail/thumbnail_468854875_1147308557395.jpg)
![](/media/erebuni_academy_site/blogs/main/thumbnail/thumbnail_Untitl_6c2eKdb.png)
![](/media/erebuni_academy_site/blogs/main/thumbnail/thumbnail_7e91792bb4ce80e928.jpg)