Միջազգային գիտաժողով
06.03.2025

Փետրվարի 28-ից մարտի 3-ը ԱՄՆ-ում ընթացող Ալերգոլոգների Համաշխարհային կազմակերպության (WAO) ղեկավարած ամենամյա գիտաժողովին իր պատվավոր մասնակցությունն ունեցավ «Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների» ասոցիացիան՝ նախագահ, Էրեբունի ԲԿ Ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգոլոգ, ԷԲԱՀ ներքին հիվանդությունների և մանկաբուժության ամբիոնի վարիչ, դոցենտ, Կրիստինա Ջամալյանի գլխավորությամբ:
Նրա ջանքերի շնորհիվ, Ալերգոլոգների միջազգային կազմակերպությունն իր կազմում է ընդգրկել «Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների» ասոցիացիան՝ լիիրավ անդամի կարգավիճակով:
Քննարկված հարցերի շարքում հաջորդ գիտաժողովի անցկացման նախատեսումն էր Երևանում:
Այլ նորություններ





