Միջոցառում և EXPO ցուցադրություն

02.05.2025
Միջոցառում և EXPO ցուցադրություն

Միջոցառում և EXPO ցուցադրություն

Ընդունելության նախաշեմին  Էրեբունի Բժշկական  Ակադեմիան իր հյուրընկալ դռներն է բացել ապագա բուժաշխատողների, բժիշկների, առողջապահության ոլորտով հետաքրքրվողների համար։ Մասնագիտական կողմնորոշման և իրազեկման շրջանակներում կազմակերպված  "Ինչպես ճիշտ իրականացնել առաջին բուժօգնություն" խորագրով միջոցառմանը ներկա էին ինչպես բժշկությամբ հետաքրքրվող դպրոցականներ, այնպես էլ բուժական հաստատության փորձառու մասնագետներ։
 Ներկայացվեց. 
✅գործնական դասընթաց, բեմադրում  առաջին բուժօգնության թեմայով, 
✅ առկա բոլոր մասնագիտությունների առանձին տաղավարներում EXPO ցուցադրություն,
 ✅ շրջայց Ակադեմիայում, ծանոթացում  միջազգային չափանիշներին համապատասխան,  անընդհատ թարմացվող շենքային պայմաններին։ 
Սա բացառիկ միջոցառում էր, որը հնարավորություն ընձեռեց ներկաներին ծանոթանալու արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ արձագանքելուն, առաջին բուժօգնությանը։