ԷԲԱՀ Գիտխորհրդի նիստ

10.03.2025
ԷԲԱՀ  Գիտխորհրդի նիստ

ԷԲԱՀ-ում անցկացվեց գիտխորհրդի նիստ՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ. Ա. Մ. Քուշկյանի գլխավորությամբ: 
Նպատակն է բարձրացնել  բարձրագույն բժշկական կրթության ոլորտում Ակադեմիայի հետազոտական և նորարարական կարողությունները:
Շեշտադրվեց, որ պետք է խթանվի գիտական ատենախոսությունների,  պաշտպանությունների և  գիտական պարբերականներում հրապարակվող հոդվածների թվաքանակի աճը, քանի որ, գիտությունը տարածելու գլխավոր սկզբունքը հնարավորինս շատ հետազոտական աշխատանք իրականացնելն է`  ներգրավելով նոր հետազոտողների տարբեր ամբիոններից։
Որպես ուսանողակենտրոն ուսումնական հաստատություն, կարևորվեց Ակադեմիայի ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտության զարգացմանն ուղղված գործընթացներում: