Պրոֆեսոր Էմմա Առաքելյան

Էրեբունի Բժշկական Ակադեմիայի ուսանողների 
 և աշխատակազմի համար դասախոսությամբ հանդես եկավ Նյու Յորքի համալսարանի  պրոֆեսոր Էմմա Առաքելյանը: Թեման՝ ՛՛Նորարարության կարևորությունը Առողջապահության համակարգում՛՛
Էմմա Առաքելյանը ՛՛Open Mind Productions՛՛-ի հիմնադիրն է և ՛՛Orion Worldwide Innovation՛՛-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրը, որն առաջարկում է IP կառավարման և ձեռքբերման լուծումներ նորարարների և ներդրողների համաշխարհային շուկայում: Նա ղեկավարում է իր "Open Mind Productions" ՍՊԸ-ն երեք անկյունաքարային ուղղություններով՝ որպես մտավոր առաջնորդության հեղինակ, բիզնեսի և ստարտափերի, ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդատու, ինչպես նաև որպես պահանջված խոսնակ։
Ունի 25 տարվա բիզնես ռազմավարության, ՏՏ նախագծման և տրանսֆորմացիայի, կառավարման և պահանջների համապատասխանության փորձ, եղել է EY ընկերության գործընկեր-հիմնադիրը և Accenture ընկերության գործադիր տնօրենը: Էմմա Առաքելյանը հեղինակել է "The Business Caring Formula" գիրքը: