Հայկուհի Գյոքչյան, բ.գ.թ.
ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյան
Կրթություն
1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` գերազանցությամբ
Աշխատանքային գործունեություն
1997-2000 թվականներին աշխատել է Մուրացան համալսարանական կլինիկայի վնասվածքաբանության բաժանմունքում, որպես բժիշկ-անեսթեզիոլոգ
2002-2016 թվականներին աշխատել է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում, որպես ավագ բժիշկ
Մասնագիտական գործունեություն
2014-2016 թվականներին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ
2014 թվականից Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ
2016 թվականից Երևանի գլխավոր ուռուցքաբան
2016 թվականից մինչ այժմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայություն ղեկավար
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն ուռուցքաբանության գծով
ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու ուռուցքաբանության գծով
2003-2007 թվականներին քաղցկեղի կանխարգելման միջազգային ծրագրերի համակարգող
2016 թվականին «Հայուհի» մրցանակ
2017 թվականին «Տարվա բժիշկ»
2020 թվականին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կատարելագործման դասընթաց «Ուռուցքաբանության արդի հարցերը» թեմայով
Գիտական գործունեություն
2008 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Ուղեկցող թերապիան քաղցկեղի բուժման ընթացքում» թեմայով
Թարգմանել և հրատարակել է «Քաղցկեղի բուժման միջազգային ուղեցույցները»
44 գիտական հոդվածների, «Սնուցումը և քաղցկեղը» գրքի հեղինակ
Անդամակցություն
2005 թվականից MASCC, ESMO, ESGO, ASCO Ուռուցքաբանների միջազգային ասոցիացիաների անդամ
Ուռուցքաբանության միջազգային կոնֆերանսների ամենամյա մասնակից և խոսնակ /speaker/