ԷԲԱՀ պատվիրակության այցը Վրաստան
ԷԲԱՀ պատվիրակության այցը Վրաստան
ԷԲԱՀ պատվիրակությունը բժշկական կրթության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով աշխատանքային այցով գտնվել է Grigol Robakidze University-ում (Վրաստան)։
Այցի հիմնական նպատակը եղել է բենչմարքինգի գործընթացների ուսումնասիրությունը, OSCE (Objective Structured Clinical Examination) քննության կազմակերպման և անցկացման փորձի վերլուծությունը, սիմուլյացիոն սենյակների տեխնիկական հագեցվածության և տարածքային դասավորման սկզբունքների ծանոթացումը, ինչպես նաև առարկայական ծրագրերի կառուցվածքի և կրթական արդյունքների համադրական գնահատումը։
Պատվիրակության համար կազմակերպվել է տեղեկատվական և աշխատանքային շրջայց համալսարանի կրթական և կլինիկական ենթակառուցվածքներում, ներկայացվել են ուսուցման կազմակերպման արդիական մոդելները, գնահատման բազմաբաղադրիչ համակարգերը, ներքին որակի ապահովման մեխանիզմները և ակադեմիական կառավարման փորձը։
Քննարկումների արդյունքում կողմերը հաստատել են համագործակցության փոխադարձ հետաքրքրվածությունը և ստորագրել համագործակցության հուշագիր՝ ուղղված ուսանողների և աշխատակազմի ակադեմիական շարժունության զարգացմանը, համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման խթանմանը։
https://erebuniacademy.am/media/uploads/files/memorandum_understanding.pdf