Սպորտային խաղերի մրցույթ
10.12.2024

Էրեբունի Բժշկական Ակադեմիայի ուսանողները մասնակցել են Մանկավարժական համալսարանում կայացած սպորտային խաղերի մրցույթին:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երկշաբաթյա սպորտային միջոցառմանը պայքարել են ԷԲԱՀ-ի, ՀՊՄՀ 10 ֆակուլտետների, ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոցի, ինչպես նաև Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի թիմերը։
Հաղթողներ ընտրվեցին շախմատ, թենիս, վոլեյբոլ, հրաձգություն և ազգային խաղեր սպորտաձևերում։
Սպորտային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը հանձնվեցին պատվոգրեր, հաղթող թիմերը ստացան գավաթներ։
Էրեբունի Բժշկական Ակադեմիայի թիմը սեղանի թենիսի մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը:
Այլ նորություններ





