Որակի կենտրոնի մասնակցությունը ՈԱԱԿ-ի կազմակերպած ՄԿՈՒ համաժողովին
07.12.2023

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի Որակի կենտրոնն իր մասնակցությունն ունեցավ ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպած ՛՛Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով՛՛ խորագրով ՄԿՈՒ համաժողովին: Տեղի ունեցավ պանելային քննարկում ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների վերհանման, ուսումնական հաստատության միջին մասնագիտական ոլորտի մասնագետ-շրջանավարտների և գործատուների արդյունավետ համագործակցության թեմաներով: Ինչպես օգնել ուսանողին ձևավորելով ինքնակայացում՝ առավել վստահ մտնելու աշխատաշուկա:
Կարևորվեց մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևավորման անհրաժեշտությունը:
Այլ նորություններ





