Մասնակցություն ԱՀԿ «Երիտասարդները՝ հանուն առողջության» նախաձեռնությանը
28.12.2023
ԱՀԿ «Երիտասարդները՝ հանուն առողջության» նախաձեռնությանը իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Էրեբունի Բժշկական Ակադեմիայի մեր ուսանողները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Երիտասարդները՝ հանուն առողջության» նախաձեռնությունը ամփոփվեց դեկտեմբերի 24-ին՝ նշանավորելով ծրագրին մասնակցած ուսանողների ջանքերը՝ իրազեկելու վարակիչ հիվանդությունների, կանխարգելիչ վարքագծի և պատվաստումների մասին: