Միջազգային Որակի նշան Դուբայ-2025

ԱՄԷ Դուբայ քաղաքում կայացել է «Որակի նշան» մրցանակաբաշխությունը «Միջազգային Որակի նշան Դուբայ-2025» “International Quality mark Dubai 2025” մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակների արժանացան Հայաստանում իրենց ոլորտում առաջատար և լավագույն ընկերություններ ու կազմակերպություններ, հանրային ծառայողներ, գործարարներ, լավագույն և նվիրյալ բժիշկներ, բժշկական կենտրոններ, սպասարկման ոլորտում առաջատարներ, ուսումնական հաստատություններ, բիզնես աշխարհի ակնառու ներկայացուցիչներ և ինչպես նաև ոլորտում իրենց ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:
ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակին արժանացավ «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը, ի դեմս՝ «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալինա Մաքսիմի Քուշկյանը:





