Բուժքույրերի միջազգային օրը ԷԲԱՀ-ում
19.05.2025

Բուժքույրերի միջազգային օրը ԷԲԱՀ-ում
ԷԲԱՀ-ում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բուժքույրերի միջազգային օրը, որի շրջանակներում Ակադեմիայի բարձրագույն կրթության ՛՛Քույրական գործ՛՛ մասնագիտության ուսումնառու բուժքույր-բակալավրերը դարձան ՛՛Sigma Theta Tau՛՛ միջազգային բուժքույրական միության պատվավոր անդամներ: Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Էրեբունի ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, Նաիրի ԲԿ գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը, ինչպես նաև բժիշկներ, ավագ բուժքույրեր և այլ պատվավոր հյուրեր: Առցանց վեբինարի միջոցով միջոցառմանը մասնակից էին նաև ՛՛Sigma Theta Tau՛՛-ի մեր արտասահմանյան գործընկերները: