ԷԲԱՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
30.12.2024
Հարգելի ԷԲԱՀ-ականներ, սիրելի՛ ուսանողներ
Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, ինչի հետևանքով մենք ունեցանք ինչպես դժվարություններ, այնպես էլ կարևոր նվաճումներ և ձեռքբերումներ։ Պլանավորվեցին և իրականացվեցին ուսումնագիտական, կրթական, ուսանողական և միջազգային մի շարք ծրագրեր, միտված կրթության որակի կայուն բարձրացմանը և կատարելագործմանը՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան:
Համախմբված և միասնական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հիմք դնել նոր նախաձեռնությունների, որոնք անկասելիորեն ուղղված են բժշկական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև գիտակրթական ու կլինիկական ոլորտների առաջընթացին։
Սիրելի՛ ապագա բժիշկներ և բուժաշխատողներ, մաղթում եմ, որ դուք շարունակաբար լինեք նորարարական և որակյալ կրթության ապահովման առաջնագծում՝ պատասխանատու և նախաձեռնող յուրաքանչյուր գործում:
Հուսով եմ, որ 2025 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների, հաջողությունների, գիտելիքի արժևորման և հաղթանակների տարի:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի ռեկտոր, ի.գ.թ.՝ Ա. Ա. Իկիլիկյան: