Համագործակցության համաձայնագիր
22.11.2024

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր, ի.գ.թ. Արթուր Իկիլիկյանի և «ԲԻԼ» երիտասարդական ՀԿ-ն՝ ի դեմս հիմնադիր նախագահ Տիգրան Օգանեսյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է խթանել ուսանողների շարժունակությունը։ Այս համաձայնագիրը մեր ուսանողներին հնարավորություն կտա մասնակցելու միջազգային ծրագրերի, պրակտիկաների և մասնագիտական զարգացման բացառիկ հնարավորություններին, ինչպես նաեւ ընդլայնելու համաշխարհային կրթական ու մասնագիտական ցանցերը՝ ապահովելով կարիերայի եւ փորձի բազմազանացում: Համագործակցությունը կստեղծի նոր հնարավորություններ նաև միջազգային ոլորտում ճանաչում գտնելու համար։
Այլ նորություններ





