Դասալսումը որպես ուսումնական գործընթացի որակի բարձրացման և կատարելագործման մեխանիզմ՛

Էրեբունի Բժշկական Ակադեմիայի Որակի Ապահովման կենտրոնը 26.10.2023թ -ին անցկացրեց ՛՛Դասալսումը որպես ուսումնական գործընթացի որակի բարձրացման և կատարելագործման մեխանիզմ՛՛ թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարին մասնակցություն ունեցան կարիերայի կենտրոնը, վարչական և դասախոսական կազմը: Նպատակը՝ դասալսումների միջոցով դասապրոցեսի ընթացքի առավել արդյունավետ կազմակերպման հասնելու շնորհիվ ուսումնական գործընթացի որակի բարձրացումն է: