Մեր մասին
Էրեբունի Բժշկական Ակադեմիան հիմնադրվել է 2019թ.: Իրականացնում է միջին մասնագիտական (բուժքույրական, մանկաբարձական, դեղագործական, բուժական կոսմետոլոգիա, ատամնատեխնիկական) կրթական ծրագրեր և բարձրագույն (բուժական գործ և քույրական գործ ) կրթական ծրագրեր: էրեբունի Բժշկական Ակադեմիան, հիմնադրումից ի վեր, նպատակադրված է բժշկական ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմամբ, ինչպես միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ակադեմիան ապահովված է ժամանակին համահունչ սարքավորումներով, նորագույն տեխնիկական միջոցներով, լաբորատոր-մասնագիտական սենյակներով: Խոշոր նվաճում էր 2021թ. Ակադեմիայի պարգևատրումը «Որակյալ միջին մասնագիտական կրթություն ապահովող տարվա բժշկական կրթօջախ» անվանակարգում։ Այսօր էլ, Ակադեմիան ձգտում է նոր հաջողությունների՝ հմուտ անձնակազմով և դասախոսական որակյալ մասնագետներով:
Ներկայում Ակադեմիան առաջնորդվում է ապագա բուժաշխատողների ու բժիշկների կրթական մակարդակի առավելագույնս բարձրացման, բարեվարքության խնդիրներով: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների, հատկապես՝ շրջանավարտների հետ կապի ամրապնդմանը, օտարերկրացի ուսանողների թվի ավելացմանը:
Ակադեմիան իր ստեղծման օրից նպատակադրված է բարձրակարգ մասնագետների պատրաստմանը: