Միջին մասնագիտական բժշկական կրթություն

Միջին մասնագիտական բժշկական կրթություն

Ծրագիրը հիմնադրվել է 2019թ, ՀՀ ԿԳՄՍՆ N 0144 լիցենզիայի հիման վրա, պատրաստում է բարձր որակավորմամբ մասնագետներ։ 

Այն հիմնված է Հիմնական Ընդհանուր Կրթության (9 ամյա), ավարտական փաստաթուղթը՝ վկայական,  եւ Միջնակարգ Լրիվ Կրթության (10,12 ամյա), ավարտական փաստաթուղթը՝ ատեստատ, հիմքի վրա։

Քննությունն անցկացվում է տեղում։ Քննական առարկան՝ «Կենսաբանություն» գրավոր։

Ընդունելության հայտերի ժամկետները, ինչպես նաեւ վերջնաժամկետների փոփոխությունները սահմանվում են յուրաքանչյուր ուսումնական տարի՝ ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան որոշումների հիման վրա, որոնք կարող են փոփոխվել՝ կախված հանգամանքներից։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 Հաստատությունն ընդունելությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված`
1) արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան.
2) միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան:
Հաստատությունում առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով:

 Լիազոր մարմնի կողմից ըստ հաստատությունների տեղերը համապատասխան հրամանով հատկացնելուց հետո «Mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով («Mulberry» փաստաթղթաշարժի համակարգին միացած չլինելու դեպքում ուսումնական հաստատության էլեկտրոնային հասցեին) 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է ուսումնական հաստատություններին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ` ԿՏԱԿ)` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղեկատվությունը հրապարակելու նպատակով:

Հաստատությունները հիմք ընդունելով Լիազոր մարմնի կողմից հատկացված տեղերը` 2 աշխատանքային օրվա ընթացքում ԿՏԱԿ են ներկայացնում ըստ մասնագիությունների` որակավորումների, մասնագիտացումների:

 Լիազորված մարմնի կողմից առկա (ստացիոնար) կամ հեռակա ուսուցման տեղերը հատկացվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ԿՏԱԿ-ը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ տնօրենը (ռեկտորը) Հաստատության Դիմորդի անկյունում, պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում հրապարակում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարություն, որը ներառում է դիմորդի փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնագիտության`

1) կրթության ձևը` առկա (ստացիոնար) կամ հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն), դրսեկության ձևով ուսուցման պայմանները,

2) կրթության հիմքը` առնվազն հիմնական կամ միջնակարգ,

3) Լիազորված մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի քանակը,

4) քննության օր(եր)ը, ժամը, վայրը, տեսակը (գրավոր, բանավոր, գեղարվեստական ծրագրի կատարումը, և այլն), ըստ մարզաձևերի ֆիզիկական պատրաստության նորմատիվները և քննական ծրագրային չափանիշները,

 Դիմորդների կողմից դիմում հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Իմանալ ավելին՝  հղումով https://www.arlis.am/documentview.aspx?docid=76154 

Հեռակա ուսուցումը հնարավոր է միայն «Դեղագործություն» բաժնում, տեւողությունը՝ 3 տարի։

Առկա ուսուցման տարեկան վարձը ՀՀ քաղաքացի համարվող դիմորդների համար կազմում է 350 000 ՀՀ դրամ։

Բացառություն են կազմում «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության 12-ամյա կրթական հիմքով ուսուցումը՝  տարեկան վարձը 500 000 ՀՀ դրամ և  «Դեղագործություն» հեռակա ուսուցումը, որի տարեկան վարձը կազմում է 500 000 ՀՀ դրամ։

Կախված նախորդ կրթությունից (9 ամյա եւ 10, 12 ամյա)՝ ուսման տեւողությունները տարբերվում են հետեւյալ կերպ՝

Քույրական գործ
Բուժքույր
12 -ամյա՝ 3 տարի 9 -ամյա՝ 4 տարի
Մանկաբարձական գործ
Մանկաբարձ
12 -ամյա՝ 3 տարի 9 -ամյա՝ 4 տարի
Դեղագործություն
Դեղագործ
12 -ամյա՝ 2 տարի 9 -ամյա՝ 3 տարի
Ատամնատեխնիկական գործ
Ատամնատեխնիկ
12 -ամյա՝ 2 տարի 9 -ամյա՝ 3 տարի
Բուժական կոսմետոլոգիա
Բուժքույր-կոսմետոլոգ
12 -ամյա՝ 2 տարի 9 -ամյա՝ 3 տարի