Բարձրագույն բժշկական կրթություն


ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ
ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ
* «ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» բաժինը ստեղծվել է 2021թ․-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ N 0089 լիցենզիայի՝ տրված 2021թ․-ի հուլիսի 13-ին։
Այս ծրագրի տևողությունը 6 տարի է՝ «Բժիշկ» որակավորմամբ։ Որպես ավարտական փաստաթուղթ տրվում է դիպլոմ։
* «ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ» բաժինը ստեղծվել է 2021թ․-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ N 0089 լիցենզիայի՝ տրված 2021թ․-ի հուլիսի 13-ին։
Այս ծրագրի տևողությունը 4 տարի է՝ «Քույրական գործի բակալավր» որակավորմամբ։ Որպես ավարտական փաստաթուղթ տրվում է դիպլոմ։
Այլ բժշկական ԲՈՒՀ-ից տեղափոխության և վերականգնման համար տե՛ս ՀՀ Կառավարության Որոշումը Բարձրագույն Ուսումնական Հաստատություններում Սովորողների Ակադեմիական Շարժունության Կարգը Հաստատելու Մասին։
Ակադեմիան հագեցած է ժամանակակից լաբորատոր լսարաններով, սիմուլիացիոն կենտրոններով և անհրաժեշտ տեխնոլոգիաներով, մանեկեններով և դիդակտիկ նյութերով զինված սենյակներով։
Մեր ուսանողներն ապահովվում են անհրաժեշտ բժշկական եւ հարակից գրականությամբ, բժշկական մասնագիտական ամսագրերով՝ ներառյալ թվային գրականությամբ։
Ակադեմիան ունի հագեցած գրադարան-ուսումնական կենտրոն։
Մեր մոտ դասավանդում են որակավորված դասախոսներ, հայաստանյան և արտերկրյա պրոֆեսորներ, ինչպես նաև ակադեմիայի հետ համագործակցող օտարերկրյա բժշկական համալսարաններից հրավիրված դասախոսներ։
Մեր նպատակն է բժշկական կրթության ոլորտում հասնել կատարելության՝ գիտության և մասնագիտական զարգացման միջոցով։
Ընդունելության համար տե՛ս Ինչպես Դիմել։
Քույրական գործ
Քույրական գործի բակալավր
12 -ամյա՝ 4 տարի
Բուժական Գործ
Բժիշկ
12 -ամյա՝ 6 տարի