Առաքելություն և տեսլական

Առաքելություն
Երևանի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամի առաքելությունը բնակչության առողջությունը պահպանելը և բարելավելն է՝ ժամանակակից նորարարական գիտելիքների և կլինիկական պրակտիկայի սկզբունքների տարածման և կիրառման միջոցով՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք ձգտում ենք պատրաստել բարձրակարգ մասնագետներ առողջապահության համակարգում, ապահովելով նրանց առաջադեմ փորձը բժշկության ոլորտում, որը համապատասխանում է թե ազգային, թե գլոբալ առողջապահության ժամանակակից պահանջներին: Ակադեմիայի կողմից առաջարկվող ժամանակակից հնարավորությունները ներառում են առաջատար և նորարարական կրթական տեխնոլոգիաներ՝ ինչպիսիք են հեռավար և սիմուլացիոն ուսուցումը: Սա հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ որակյալ գիտելիքներ և հմտություններ հարմար ձևաչափով՝ ապահովելով նրանց ճկունությունը և հարմարողականությունը մասնագիտական միջավայրում: Հասարակական գործընկերության մոդելի ներդրումն ու շարժունակության և հարմարողականության կարևորումը առողջապահության փոխվող մարտահրավերների պայմաններում հանդիսանում են համայն մարդկության առողջության հիմքը:
Տեսլական
Ակադեմիան ձգտում է մշտապես լինել բարձր մակարդակի մասնագիտական բժշկական կրթություն տրամադրող կրթական հաստատություն: Միջազգային չափանիշներին համապատասխանող կրթության ապահովման նպատակով՝ այն առաջարկում է կրթական ծրագրեր, որոնք համապատասխանում են ժամանակակից միջազգային պահանջներին և ապահովում շարժունակություն և հարմարավետություն:
Ակադեմիան ներկայանում է որպես հասուն, դինամիկորեն զարգացող նորարարական կրթական հաստատություն, որը ձգտում է ինտեգրվել գլոբալ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգին, միաժամանակ պահպանելով հայրենի կրթական համակարգի լավագույն ավանդույթները՝ ապահովելով բարձր որակի մասնագետների պատրաստումը և ուժեղացնելով Ակադեմիայի դերը, որպես Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն կրթության համակարգի առաջատար հաստատություններից մեկը:







