Ռեկտորի կողմից

Արթուր Իկիլիկյան, Ի․Գ․Թ․

 

Որպես Հայաստանում երիտասարդ բժշկական ուսումնական հաստատություն՝ մենք հանդիսանում ենք պրոֆեսիանալ էնտուզիաստների, նորանոր խնդիրներ հարթողների, հոգատար և հարատեւ ինքնակրթվող մարդկանց համայնք։

Մեր առաքելությունն է բուժել մարդուն՝ առաջատար գիտահետազոտություն և կրթություն ապահովելու, հիվանդի խնամքը բարելավելու և միջազգային բժշկական    կազմակերպություններին անդամակցելու միջոցով։

Առողջապահության մասնագետների կրթությունը կառուցված է հասարակության առողջապահական պահանջներին համապատասխան։ Այն միտված է ուսանողների անհաժեշտ գիտելիքներ և ունակություններ ձեռք  բերելուն և նրանց կողմից առողջապահության որակի բարձրացման պարտավորվածության ստանձնմանը։

Էրեբունի Բժշկական Ակադեմիան մեր երկրում առաջատար գիտական և ուսումնական հաստատություններից մեկն է։

Մեր մասնագիտացված ֆակուլտետները պարտավորվել են մեր ուսանողներին տալ գերազանց կրթություն։

Մեր գիտական մասնագետներն անում են անհրաժեշտ ամենը, որ դրանից շահեն հիվանդները, ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Կրթական գործընթացը զարգացնում է վերլուծական, հաղորդակցական և կառավարման հմտություններ։

Մեր ուսանողները պետք է լինեն բարդագույն խնդիրներ լուծողներ և կարողանան քայլել հասարակական ու մշակութային իրականությանը համընթաց։

Մեր ակադեմիան երիտասարդ սերնդի և օտարերկրյա ուսանողների համար բժշկական բարձրակարգ կրթություն ստանալու լավ  այլընտրանք է։

Այսօր աշխարհն ապրում է հաղորդակցության դարաշրջանում, և տեղեկատվական համակարգերը մեր ուսանողների համար գիտելիքներն առավել հասանելի դարձնելու կարևորագույն բաղկացուցիչներից են։

Միացի՛ր մեզ՝ բժշկության ապագան կերտելու, և մենք միասին կդիմակայենք XXI դարի դժվարագույն մարտահրավերներին։