Ընդունելություն - բարձրագույն կրթություն

ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ

* «Բուժական Գործ» բաժինը ստեղծվել է 2021թ․-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ N 0089 լիցենզիայի՝ տրված 2021թ․-ի հուլիսի 13-ին։

Այս ծրագրի տևողությունը 6 տարի է՝ «Բժիշկ» որակավորմամբ։ Որպես ավարտական փաստաթուղթ տրվում է դիպլոմ։
 
ՔՈՒՅՐԱԿԱՆ ԳՈՐԾ
 
«Քույրական Գործ» բաժինը ստեղծվել է 2021թ․-ին՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ N 0089 լիցենզիայի՝ տրված 2021թ․-ի հուլիսի 13-ին։
Այս ծրագրի տևողությունը 4 տարի է՝ «Քույրական  գործի բակալավր» որակավորմամբ։ Որպես ավարտական փաստաթուղթ տրվում է դիպլոմ։
 
Ծրագրերը հիմնված է տասներկուամյա ուսման կամ միջին մասնագիտական կրթության վրա։
 
Միջին մասնագիտական բժշկական կրթություն ստացած շրջանավարտները կարող են անմիջապես ներառվել երկրորդ կուրսի ծրագրում՝ կախված նախկինում ստացած մասնագիտությունից, ինչպես նաև՝ առարկաների թույլատրելի տարբերություններից։
 
Այլ բժշկական ԲՈՒՀ-ից տեղափոխության համար տե՛ս ՀՀ Կառավարության Որոշումը Բարձրագույն Ուսումնական Հաստատություններում Սովորողների Ակադեմիական Շարժունության Կարգը Հաստատելու Մասին։ 
 
Մեր նպատակն է բժշկական կրթության ոլորտում հասնել կատարելության՝ գիտության և մասնագիտական զարգացման միջոցով։
 
Մեր ուսանողները բժշկական պրակտիկան անցնում են Հայաստանի լավագույն կլինիկաներում։ 
 
Ընդունելության համար տե՛ս Ինչպես Դիմել։
https://dimord.am/newatc/pdf/karg.pdf