Ընդունելություն 2024-2025 ուստարի

Միջին մասնագիտական կրթական հիմքով մասնագիտությունների համար Ընդունելությունը հիմնված է Հիմնական Ընդհանուր Կրթության (9 ամյա), ավարտական փաստաթուղթը՝ վկայական,  եւ Միջնակարգ Լրիվ Կրթության (10,12 ամյա), ավարտական փաստաթուղթը՝ ատեստատ, հիմքի վրա։
Քննությունն անցկացվում է տեղում։ Քննական առարկան՝ «Կենսաբանություն» գրավոր։
Ընդունելության հայտերի ժամկետները, ինչպես նաեւ վերջնաժամկետների փոփոխությունները սահմանվում են յուրաքանչյուր ուսումնական տարի՝ ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան որոշումների հիման վրա, որոնք կարող են փոփոխվել՝ կախված հանգամանքներից։
 Ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ (ԿՏԱԿ) համակարգի միջոցով, հայտերը ներկայացվում են օնլայն՝ https://dimord.emis.am/  կայքում:

Կից ներկայացնում ենք հարցաշարերը.

9-ամյա հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդների համար /media/uploads/files/9-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80.pdf

12-ամյա միջնակարգ լրիվ կրթությամբ դիմորդների համար /media/uploads/files/12-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1_%D5%A8%D5%B6%D5%A4_%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80.pdf

Հեռակա ուսուցումը հնարավոր է միայն «Դեղագործություն» բաժնում, տեւողությունը՝ 3 տարի։Առկա ուսուցման տարեկան վարձը ՀՀ քաղաքացի համարվող դիմորդների համար կազմում է 350 000 ՀՀ դրամ։Բացառություն են կազմում «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտության 12-ամյա կրթական հիմքով ուսուցումը՝  տարեկան վարձը 500 000 ՀՀ դրամ և  «Դեղագործություն» հեռակա ուսուցումը, որի տարեկան վարձը կազմում է 500 000 ՀՀ դրամ։

Կախված նախորդ կրթությունից (9 ամյա եւ 10, 12 ամյա)՝ ուսման տեւողությունները տարբերվում են հետեւյալ կերպ՝